News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր չին գործընկեր Սի Ցզինպինի  եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կլիմայի եւ առեւտրի վերաբերյալ բանակցություններ կանցկացնի:

Առաջնորդներին կմիանա   Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը կփորձի «մերձեցման կետեր գտնել Եվրոպայի եւ Չինաստնաի միջեւ», հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմին: Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին:

 Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը հնարավորություն կտա բացատրել Չինաստանին Եվրոպայի ռազմավարությունը:

«Մենք կարծում էինք, որ դա անհրաժեշտ է, քանի որ բազմակողմանիության պաշտպանությա համար բանավեճը պետք է եվրոպական, այլ ոչ թե ֆրանսիական մակարդակի տեղափոխվի», - նշել են վարչակազմում:

Հանդիպումը կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա ապրիլի 9-ին Բրյուսելում:

ԵՄ-ն տարակարծիք է Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում. ոմանք վախենում են համաշխարհային գերտերության  հզորացումից, իսկ մյուսները՝ հատկապես Եվրոպայի հարավում, պատրաստ են գործարքներ կնքել չինական ներդրումների ներգրավվման նպատակով:

Սպասվում է, որ իր ուղեւորության ընթացքում Սի Ցզինպինը Իտալիայի հետ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու մասին հուշագիր կստորագրի:

Հունաստանը եւ Լեհաստանը նույնպես միացել են նախաձեռնությանը, սակայն ԵՄ մյուս անդամները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել մայրցամաքի քաղաքականության  վրա Պեկինի ազդեցության ուժեղացմանը:

Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու եւ XXI  դարի ծովային Մետաքսի ճանապարհի» միացյալ նախագծերի առաջարկություն է:

Տվյալ  չինական նախաձեռնության էությունը կայանում է  միջազգային համագործակցության ձեւավորման եւ զարգացման նոր մոդելի որոնման մեջ՝  առկա տարածաշրջանային երկկողմ եւ բազմակողմ մեխանիզմների եւ Չինաստանի մասնակցությամբ փոխգործակցության կառույցների ամրապնդման միջոցով:

 Հնագույն Մետաքսի ճանապարհի զարգացման ոգով եւ շարունակության հիմքի վրա՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կոչ է անում  տարածաշրջանային տնտեսական գործընկերության նոր մեխանիզմների ստեղծմանը, ներգրավված երկրների տնտեսական բարգավաճման խթանմանը, մշակութային փոխանակումների եւ տարբեր քաղաքակրթությունների միջեւ բոլոր ոլորտներում կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ խաղաղության եւ կայուն զարգացման աջակցությանը: Չինաստանի պաշտոնական տվյալներով՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» ընդգրկում է Եվրասիայի մեծ մասը՝ միացնելով զարգացող երկրները, այդ թվում նոր տնտեսությունները եւ զարգացած երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ