News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարի օր», «բարի գիշեր»՝ այս արտահայտությունները Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել եւ հանգեցրել նրան, որ ԱԳ նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել խորհրդարանի առջեւ:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը մարտի սկզբին այցելել էր Մալազիա:  Վարչապետ Մահաթհիր Մոհամադի հետ մամուլի ասուլիսին նա ողջունել էր «selamat sore» բառերով: Այս արտահայտությունն ավելի հաճախ օգտագործվում է Ինդոնեզիայում, չնայած հարեւանների լեզուններն այնքան նման են, որ որպես կանոն, դրանք հասկանալի են միմյանց:

Մուն Չժե ինի արտահայտությունը ստիպել է Մալազիայի վաչապետին ժպտալ, մինչդեռ նախարարները փռթկացել են ծիծաղից: Պարզվել է, որ նա սխալ արտահայտոություն է օգտագործել եւ բարի օր ասելու փոխարեն բարի գիշեր է ողջունել: Թվում է թե մանրուք է, բայց Հարավային Կորեայում մալազիական լեզվի չիմացությունը դիվանագիտական աղետ են անվանել:

The Korea Times-ը դատապարտել է նախագահի թիմին «անիրազեկության» համար:

 «Ընդունող կողմի բողոքի բացակայությունը  չի արդարացնում անհավանական անփութությունը», - գրում է թերթը՝ նշելով, որ դա միջադեպերի շարքից մեկն էր, որը ցուցադրում է Կապույտ տանը (նախագահի աշխատակազմ) պրոֆեսիոնալության եւ էթիկայի լուրջ բացակայությունը:

ԱԳ նախարար Կանգ Կյոնգվան ներողություն է խնդրել խորհրդարանից՝ ընդունելով, որ իր նախարարությունը լուրջ սխալ է թույլ տվել:

Մալազիայում սակայն դեպքը զվարճալի են համարել, այլ ոչ թե վիրավորական:

«Մենք երջանիկ ու զարմացած էինք, երբ նախագահն ասաց դա», - AFP-ին ասել է Մալազիայի վարչապետի գրասենյակի օգնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ