News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի քաղաքացի Ադալաթ Հախվերդիեւի բողոքը երկրի կառավարության դեմ։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, «Հախվերդիեւն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը հայտարարվել է 2019 թվականի մարտի 21-ին ՄԻԵԴ կայքում։ Բողոքը կապված էր Հախվերդիեւի տան քանդելու հետ։ ՄԻԵԴ-ում Հախվերդիեւի շահերը ներկայացնող փաստաբան Ֆաուդ Աղաեւի խոսքով՝ 2009-ին քանդվել է Հախվերդիեւին պատկանող տունը։ Նրան առաջարկել են բնակարան, բայց նա հրաժարվել է։ Նա բողոքով դիմել է դատարան՝ սեփականության իր իրավունքը խախտելու պատճառով։ Սակայն ոչ մի դատարան չի բավարարել նրա բողոքը, եւ Հախվերդիեւը դիմել է ՄԻԵԴ։

2015 թվականին ՄԻԵԴ-ը ընդունել է, որ խախտվել է Հախվերդիեւի սեփականության իրավունքը։ Սակայն այն ժամանակ փոխհատուցման նշանակման մասին վճիռ չի կայացվել։ Այժմ Սրասբուրգի դատարանը որոշել է փոխհատուցման կոնկրետ չափը՝ 140 հազար եվրո։ Բացի այդ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 3 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի եւ դատական ծախսերի փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ