News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ եւ շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրեւ վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Հանրապետության նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջեւ միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ