News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայտարարություններն այն մասին, որ որոշ անձինք պետությանն ինչ-որ գումարներ են նվիրում, չեն համապատասխանում  իրականությանը: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ որոշ անձինք իբրեւ թե պետությանն ինչ-որ գումարներ են նվիրում:

«Դա այդպես չէ: Նրանք վերադարձնում են պետությունից գողացված գումարները», - վստահեցրեց Վանեցյանը:.

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Վանեցյանից հետաքրքվեց՝ արդյոք ամբողջ գործընթացն իրականացվում  է օրենքի շրջանակում, ինչին ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց:

Վանեցյանը սակայն կոնկրետ անուններ չնշեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ