News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ որոշումը՝ ճանաչել Իսրայելի իքնիշխանություն Գոլանի բարձունքների հանդեպ, տարածաշրջանը կկանգնեցնի նոր ճգնաժամի շեմին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նստաշրջանում, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։

«ԱՄՆ նախագահի անհաջող արտահայտությունը Գոլանի բարձունքների մասին տարածաշրջանը կանգնեցրել է նոր ճգնաժամի շեմին»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք թույլ չի տա Գոլանի բարձունքներ Իսրայելի ներխուժման լեգիտիմացումը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Թվիթերում։

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։ 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյրա նահանգի կազմի մեջ։ Արեւմտյան մասը (տարածքի երկու երրորդը) Իսրայելը զավթեց 1967 թվականի հունիսին, Վեցօրյա պատերազմի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ