News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստան այլեւս հնարավոր չէ գաղտնալսման կազմակերպման համար հատուկ սարքեր ներմուծել: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Վանեցյանին, ասաց, որ բացի ԱԱԾ-ից Հայաստանում գաղտնալսման միջոցներ են ունեցել նաեւ որոշ պետական կառույցներ, ինչպես նաեւ օլիգարխներ:

 «Տվյալ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Նման սարքերի ներմուծումն օրենքով արգելված է եւ միայն այն կառույցները, որոնք օպերատիվ հետախուզուկան գործունեություն եւ մաքային հսկողություն իրականացնելու լիազորություններ ունեն, նման սաքրերի ներմուծման իրավունք ունեն», - ասաց Վանեցյանը: Նա դժվարացավ պարզաբանել՝ արդյոք նախկինում նման տեխնիկայի եւ սարքերի ներմուծում իրականացվել է Հայաստան՝ հավաստիացելով միայն, որ նրանք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում են դա թույլ չտալու համար:

«Մենքէ ունենք որոշակի տեղեկություն, որը ստուգման փուլում է: Եթե կոնկրետ արդյունքներ լինեն, ապա մենք անպայման ամեն ինչի մասին կտեղեկացնենք», - ասաց Վանեցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ