News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է իսլամացի քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի կասկածանքով  ձերբակալել դատական համակարգում աշխատող 126 անձանց, հաղորդում է Reuters-ը:

126 կասկածյալներից 108-ը ծառայողական պարտականություններ կատարող  փաստաբաններ են եղել, 8-ը դատավորների կամ դատախազների թեկնածուներ, որոնք նախկինում հեռացվել էին իրենց պաշտոններից, իսկ մեկը, դատավորի կամ դատախազի թեկնածու:

12 կասկածյալները լքել են երկրիրը: Ձերբակալման գործողություններն ընդգրկում են 37 նահանգներ:

Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թ. հուլիսի հեղաշրջման փորձի մեջ: Ձախողված հեղաշրջման պահից սկսած թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապ ունենալու պատրվակով ձերբակալել են  ավելի քան 77.000 մարդու, 150.000 քաղաքացիական ծառայողներ եւ զինվորականներ հեռացվել են ծառայությունից:

Ֆեթուլլա Գյուլենը, որը մոտ 20 տարի Փենսիլվանիայում ապրում է որպես  կամավոր վտարանդի, հերքում է հեղաշրջման կազմակերպման փորձին իր  ներգրավվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոսնիայի իշխանություններն Անկարայի խնդրանքով ազատվում են Գյուլենի կողմնակիցներից
Բոսնիա-Հերցեգովինան մերժել է կեցության իրավունք տալ Թուրքիայի չորս քաղաքացու...
Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր է տրվել՝ հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով
Ստամբուլի դատախազությունը 74 գործող զինվորականի կալանավորելու օրդեր է տվել...
Թուրքիայի հետախուզությունը Մալազիայում ձերբակալել եւ երկիր է տեղափոխել գյուլենական գործչին
Մալազիայում ձերբակալված եւ Թուրքիա տեղափոխված Արֆ Քոմիշի նկատմամբ Թուրքիան...
Ստամբուլում ձերբակալել են Թուրքիայում Գյուլենի պատասխանատուին
Ոստիկանները նրանց տանը խուզարկության ժամանակ հայտնաբերել են...
Թուրքիայում բացել են թանգարան՝ նվիրված 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը
Էրդողանը մասնակցել է թանգարանի բացմանը...
Թուրքիայում 176 զինվորականի ձերբակալելու օրդեր է տրվել
Կասկածյալների թվում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ մեկ գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ