News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Աժում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր հայտնի նամակում նշել է, որ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել:

«Գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով խնդրում եմ՝ դիմեք այնտեղ: Երբ անհրաժեշտություն կլինի ՀՔԾ-ն այդ հարցին կպատասխանի»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս Վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նրան մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ Նաիրի հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործություն իրականացրած խմբի պարագլուխն է, որը մյուս մասնակիցների հետ դատապարտվել է ցմահ ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ