News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Հարցին, թե արդյոք բենզինի շուկայում ինքը մասնաբաժին ունի, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ես սկսեմ իմ մասին ինչ գրում են, դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի: Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը եւ խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին եւս հերքումով հանդես գալ, որովհետեւ ուղղակի օգտագործել իմ անունը, որ իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է: Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրատես» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ