News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված «Արեւելյան գործընկերության տասնամյակը․ ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովը, որին մասնակցեց եւ որպես բանախոս ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լիտվայի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius), ով անդրադարձ կատարեց տասը տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության հիմնական ձեռքբերումներին` վերահաստատելով Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող բարեփոխումներին։

Համաժողովի առաջին մասում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, կարեւորեց ԵՄ եւ մասնավորապես ԱլԳ գործիքակազմի ընձեռած հնարավորությունների դերը Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում։

Կարեւորելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Հայաստանի կողմից մեծ թափով իրականացող բարեփոխումների օրակարգն իր դրական ազդեցությունը կունենա այս հարցում։ Դեսպանն ընդգծեց, որ Լիտվան եւ բալթյան մյուս երկրները միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց նաեւ ՀՀ-ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն համարելով որպես ԱլԳ շրջանակներում կարեւոր ձեռքբերում։ Դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց բալթյան երեք երկրների ներկայացուցիչներին համաձայնագիրն առաջինը վավերացնելու համար՝ ընդգծելով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից փաստաթղթի վավերացման կարեւորությունը։

Եվրոպական Միության խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում համաժողողվին ելույթ ունեցավ նաեւ Ռումինիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դանութ Նիկուլաեսկուն (Dănuț Neculăescu), ով, ներկայացնելով ԵՄ խորհրդում Ռումինիայի առաջնահերությունները, ընդգծեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության եւ անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու հարթակի՝ դրվատանքով խոսեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների եւ վարչապետ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։

Համաժողովին ելույթներ ունեցան նաեւ ԱլԳ անդամ երկրներից Ուկրաինայի, Մոլոդովայի եւ Վրաստանի, ինչպես նաեւ ԵՄ քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ