News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ աշխատանքից, որովհետեւ այո, այն տեմպը եւ այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, իհարկե, տեսնում ենք որոշակի նվազում կա: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, որ նրանք քիչ ժամանակ ունեն ապացուցելու, որ իսկապես արդյունավետ են աշխատում:

Հարցին, թե ինչու նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. «Իսկ եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որեւէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել եւ ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով: Մենք գործում ենք միայն օրենքով եւ փորձում ենք անել ամեն ինչ, որ օրենքի բոլոր պահանջները պահպանվեն:

Այո, աշխատանքներ իրականացվում են եւ ես կարծում եմ, որ կլինեն եւս մեծ հնչեղ բացահայտումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ