News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այժմ ստուգվում է տարբեր ոլորտներում 234 մլն դրամի չափով միջոցների շրջանառությունը: Վանեցյանը սական, հրաժարվեց հստակեցնել որքան գումար է ընդհանուր նախատեսվում վերադարձնել պետբյուջե, նշելով միայն, որ դրանք   «զգալի» կլինեն:

«Կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է եւ մենք նաեւ պետք է հասկանանք, որ պետք է աշխատել որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների անթույլատրելիության նպատակով», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ