News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի օրգանական արտադրանքի եվրոպական շուկայում արժանի տեղ զբաղեցնելու համար:  Մարտի 22-ին  Ձորաղբյուրում (Կոտայքի մարզ) Ուսումնական կանաչ կենտրոնի բացման միջոցառմանը, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից,  ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ չնայած, որ Հայաստանը դեռեւս չի կարող լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային եւ մասնավորապես եվրոպական շուկայում, երկիրը օրգանական արտադրանքի զարգացման ներուժ ունի:

«Այդ նպատակների իրականացման համար ոչ միայն գիտելիքներ են պետք, այլեւ պատասխանատու մարդիկ: Հուսով ենք, որ ԵՄ-ն կշարունակի այդ հարցում Հայաստանին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել», - նշեց փոխնախարարը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Ագբալյանն իր հերթին ընդգծեց, որ «Աաջակցություն օրգանական գյուղատնտեսության» ծրագրի շնորհիվ մոտ 200 հայ ուսանողներ հնարավորություն են ստացել վերապատրաստում անցնել եւ գիտելիքներ ձեռք բերել օրգանական գյուղատնտեսության ոլորտում:

«Գյուղատնտեսության ոլորտում նոր կրթական ծրագրերի ներդրման կարեւորությունը բացատրվում է Հայաստանի տնտեսության մեջ ոլորտի բացառիկ դերով», - նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ