News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերը կրճատելու դեմ և սպառնում ապրիլի 1–ից դուրս գալ աշխատանքից։ NEWS.am-ի թղթակիցն ԱԺ–ից հայտնում է, որ մաքրուհիներին այսօր տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են՝ 67 հազարից  դառնալով 40 հազար, որովհետև աշխատում են շաբաթական հինգ օր՝ առավոտյան 7–ից 10–ը։

«Թողեցին, երբ մեկ շաբաթ մնաց մեր պայմանագրերի լուծարմանը, մարդիկ հայտարարեցին՝  40 հազար աշխատավարձ։ Ունեմ զինվոր, բազմազավակ մայր եմ, ծեր սկեսուր և տեգր եմ պահում։ Բա բանկերի էդքան վարկե՞րը, լավ կյանքի՞ց են գնում, ընկնում վարկերի տակ։ Բա կարելի՞ է այսպիսի արհամարհական վերաբերմունք,  ափսոս իմ երեխան,  որ սահմանի վրա կանգնած, սրանց ա պաշտպանում »,– ասաց մաքրուհիներից մեկը։

«40 հազար դրամ տան իրանց, կաշխատե՞ն, դա իրենց մի օրվա փողն ա»,– ասաց մեկ ուրիշը։

Մաքրուհիները հայտարարեցին, որ եթե պայմանագիրը փոխվի, իրենք դուրս կգան աշխատանքից։ Խոսքը 60 մաքրուհիների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ