News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ջուրը որակով է եւ համեղ, ավելին՝ այն այս պահին բավականացնում է երկրի բոլոր պահանջների բավարարման համար: Սակայն ջրի փոխադրումը սխալ է կազմակերպվում, ինչի հետեւանքով մեծ կորուստներ են լինում, պնդում է ջրի խնդիրների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կորուստները կազմում են սպառվող ջրի ընդհանուր ծավալի 70-75 տոկոսը, հիշեցրեց փորձագետը: Նման կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է ջրատար համակարգն ամբողջությամբ վերանորոգել: Իհարկե, դա մեծ ծախսեր կպահանջի, բայց բացառված չէ, որ այս ծախսերը միանգամայն արդարացված կլինեն՝ ջրի կորուստները նվազագույնի կհասցվեն, եւ ավելի շատ ջուր կօգտագործվի ըստ նշանակության:

Փորձագետի խոսքով՝ հիմնական դժվարությունն այն է, որ ջրատար խողովակների վերանորոգումը մեծ ներդրուներ է պահանջում հենց այսօր, իսկ այդ ներդրումների արդյունքները տեսանելի կլինեն միայն մեկ տարի հետո: Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով՝ վաղ թե ուշ դա ստիպված կլինեն անել:

Երկրում ջրի հետ կապված վիճակը բարելավելու համար փորձագետը նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ ջրամբարներ կառուցել, ընդ որում՝ որակյալ, որպեսզի ջրի անցանկալի արտահոսք տեղի չունենա: Իհարկե, սա նույնպես կապված է լուրջ ծախսերի հետ, սակայն նման ջրամբարները կօգնեն խուսափել երաշտի ժամանակ ոռոգման հետ կապված խնդիրներից:

Խոսելով Հայաստանում ջրի որակի մասին՝ փորձագետը նշեց, որ այն այնքան լավն է, որ խմելու համար հատուկ մշակման կարիք չունի. այն միայն քլորացնում են ջրի միջոցով փոխանցվող մանրէների վարակներից պաշտպանվելու համար:

Փորաձագետի խոսքով՝ եթե ջրի մեկ լիտրում 0,3 մգ քլոր է պարունակվում, այն կարելի է խմել առանց առողջության վնաս պատճառելու: Քլորի ավելի մեծ քանակությունն, իհարկե, ցանկալի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ