News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու մասին, կարող է էապես ապակայունացնել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հույս է հայտնել, որ «դա կոչ էլ կմնա»,- տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Թվիթերում։

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։ 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյրա նահանգի կազմի մեջ։ Արեւմտյան մասը (տարածքի երկու երրորդը) Իսրայելը զավթեց 1967 թվականի հունիսին, Վեցօրյա պատերազմի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ