News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց արդեն կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի։ Մարտի 24-ին որոշ տեղերում սպասվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վ, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին աստիճանաբար կնվազի։ Նախնական կանխատեսումներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն նաեւ հաջորդ շաբաթվա սկզբին։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակի օդերեւութաբանները խոստանում են տեղ-տեղ տեղումներ եւ քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,  

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,  

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,  

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+12,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+12։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ