News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աննա Օհանյանը ազնվաբար և անկեղծորեն անում է իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի նախարարության աշխատանքը լինի պարզաբանված և լուսաբանված։  Այսօր՝ մարտի 22–ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսպես պատասխանեց  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին՝ արդյոք նախարարը վստահ է, որ իր մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, որը «տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ–ին, լինելով նաև ՀՀԿ անդամ, կարող է ազնվորեն և անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։

«Ուզում եմ վստահեցնել, որ անկախ իր անցյալ աշխատանքի հետագծից՝ Աննա Օհանյանն ազնվաբար և անկեղծորեն անում է իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի կատարվող աշխատանքը լինի պարզաբանված և լուսաբանված։ Եթե ինչ–որ բան հաղորդակցման տեսանկյունից բավարար չափով չի հասնում հասարակությանը, դա գուցե հենց մեր ֆունկցիոնալ ստորաբաժանումների խնդիրն է»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Աննա Օհանյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 18–ին։  Նա նախկինում էլ այդ նախարարությունում էր աշխատում, որպես նախկին նախարար Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ, և վերջինիս հեռանալուց հետո սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։

Տպել
Ամենաշատ