News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կլինի քաղաքական որոշում, մենք կենթարկվենք այդ որոշմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի պահանջին, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառան նախարարություններ, որպեսզի հնարավոր լինի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել:

«Եթե նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, ապա կածում եմ՝ այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից, ցանկացած ժամանակ կարող ենք գալ եւ պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին, փակ թե բաց ֆորմատով»,-ասաց Վանեցյանը:

Նա վստահեցրեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում. «Մենք օրենքի շրջանակներում մեր լիազորություններն իրականացնում ենք բացառապես ՀՀ օրենքներով: Կարծում եմ՝ քաղաքականացնել ԱԱԾ-ի տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը չարժե, որովհետեւ եթե մենք դառնանք նախարարներ, լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք եւ ուզենք, թե չուզենք սպասարկելու ենք որեւէ քաղաքական ուժի շահերը»,-ընդգծեց Վանեցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ