News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում խաղաղ ցուցարարների դեմ «միտումնավոր անօրինական մահաբեր եւ այլ ուժերի» օգտագործումը եւ կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, տեղեկացնում է Reuters-ը։

Խորհուրդն ընդունել է համապատասխան բանաձեւ, որն առաջարկել է Պակիստանը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անունից։ Բանաձեւն ընդունվել է 23 կողմ, 8 դեմ, 15 ձեռնպահ ձայնով։

Խոսքը պաղեստինցիների մասին է, որոնք սպանվել են իսրայելցի դիպուկահարների կողմից Գազայի հատվածում եւ Իսրայելում, անցած տարի բողոքի ցույցերի ժամանակ։ ՄԱԿ տվյալներով՝ սպանվել է 189 պաղեստինցի, 6100 հարյուրը վիրավորվել է։

ԱՄՆ-ը չի մասնակցել քվեարկությանը

ԱՄՆ-ը դուրս է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդից  անցած տարի։ Վաշինգտոնը ՄԻԽ-ին մեղադրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հանդեպ աչառու վերաբերմունքի մեջ։ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին անցած տարվա հունիսին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ կամ այլ միջազգային կազմակերպությունների խորհուրդների կարիքը չունի։

Հիմնավորելով ԱՄՆ դուրս գալը՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դարձել է «անամոթ կեղծավորության դրսեւորում. մարդու իրավունքների ամենավատ խախտումներից շատերն անտեսվել են, իսկ ամենալուրջ խախտողները նստած են Խորհրդում»։ «Երբ կազմակերպությունները խափանում են մեր ազգային շահերը եւ մեր դաշնակիցների շահերը, մենք չենք ցանկանում համամասնակից լինել։ Երբ նրանք փորձում են ոտնահարել ազգային ինքնիշխանությունը, մենք չենք լռի»,- ասել է Պոմպեոն։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դասախոսություններ չի լսի «կեղծավոր մարմիններից եւ ինստիտուտներից»։

ԱՄՆ դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ եւ պաղեստինցիների զոհվելը

Անցած տարի ԱՄՆ-ը իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը այն ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Դեսպանատան բացումը տեղի ունեցավ Գազայի հատվածում բողոքի ցույցերի ֆոնին։ Միայն մեկ օրում (2018-ի մայիսի 15) զոհվեց ավելի քան 60 պաղեստինցի, ավելի քան 2000-ը վիրավորվեց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականների գործողություններն անվանեց ինքնապաշտպանություն ՀԱՄԱՍ արմատական խմբավորումից, որը վերահսկում է Գազան եւ նպատակ է հայտարարել Իսրայելի ոչնչացումը։

Ինչպես հիշեցնում է BBC-ն, ԱՄՆ-ը արգելափակել է Քուվեյթի առաջարկած՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախագիծը, որով դատապարտվել է տեղի ունեցածը եւ պահանջվել բախումների անկախ հետաքննություն անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
Իսրայելի զորքերը շրջափակել են Պաղեստինի մայրաքաղաքը
Ներկա պահին մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը…
Ամենաշատ