News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ընդհանուր առմամբ 2019 թվականի Երեւանի բյուջեն անդեմ է այն առումով, որ զարգացման տեսլական, ես միեւնույն է, չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ավանդույթ կա բնութագրելու բյուջեն: Նախորդ տարվա բյուջեն, դեռ նախորդ իշխանության ժամանակ քննարկելիս, ես ասացի, որ գոյատեւման բյուջե է՝ նախատեսված ընթացի ծախսերն այս կամ այն կերպ հասցնելու համար: Այս բյուջեով ես տեսնում եմ հատվածական լուծումներ, փորձեր ինչ-որ բաներ անելու, բայց կարծում եմ, որ տարվա կտրվածքով, երբ կամփոփենք 2019 թվականը, այս բյուջեով չենք կարողանա էական բաներ արձանագրել.,-ասաց նաԼ

Անդրադառնալով հայտարարություններին, են քաղաքի 2019-ի բյուջեն ավելացել է 10 մլրդ դրամով, Խաժակյանը նկատեց. «Բարեկամական խորհուրդ կցանկանայի տալ իմ գործընկերներին: Հիմա սոցիալական ցանցերով տարածվում է, որ բյուջեն 10 մլրդ դրամով ավելացվում է: Բայց այդ ավելացումը պայմանավորված է նախորդ տարի չկատարված ծախսերով: Այսինքն նախորդ տարի չասֆալտապատված փողոցը լավագույն դեպքում այս տարի ենք ասֆալտապատելու, դրանից ընդհանուր վիճակը պահպանվելու է, չի ավելանալու:

Դուք ձեր այդ հայտարարություններով անընդհատ մեծ ակնկալիքներ եք առաջացնում մարդկանց մոտ, որը լավ է կարճաժամկետում, բայց վատ է երկարաժամկետում ձեզ համար եւ հանրության համար: Ծավալների առումով էական փոփոխություններ չկան:

Գնումների ծավալը հայտարարված է, գիտենք որքան ասֆալտապատում է իրականացվելու, ինչքան վերելակ է վերանորոգվելու: Մեծ եւ լուրջ փոփոխություններ այս բյուջեով հնարավոր չէ իրականացնել: Հնարավոր են հատվածային լուծումները, բայց մեծ փոփոխություններ չեն նախատեսվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ