News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն  հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների եւ Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը եւ այլ պաշտոնատար անձինք։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի պատվիրակությանը՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ առանձնահատուկ մակարդակի գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։

Հայ-ֆրանսիական փոխգործակցության առանցքում նախարարն անկյունաքարային է համարել Ֆրանսիայի եւ Հայաստանի վարչատարածքային միավորների միջեւ ապակենտրոնացված սերտ համագործակցությունը եւ հավելել, որ հայկական կողմը հավատարիմ է այս գործընթացում շփումների նոր եզրեր գտնելու իր հանձնառությանը։

Նախարար Պապիկյանը հատուկ արժեւորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը եւ ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի  Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։ 

Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է  Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։

Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները եւ ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն  արդյունավետ  է որակել տարբեր ծրագրերի շուրջ ՀՀ ՏԿԶ նախարարության հետ համագործակցությունը եւ ասել, որ Վեդու ջրամբարի հաջողված օրինակով գործակալությունը պատրաստակամ է առավել խորը ներգրավվել ու օժանդակել Հայաստանի էներգախնայող եւ ջրային ենթակառուցվածքային կարողությունների հզորացմանը։

Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ վերահաստատել է բոլոր ուղղություններով հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը եւ համատեղ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդարձակմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը եւ նկատել, որ հենց երկու երկրների եւ ժողովուրդների շահերից է բխում զարգացման ընդհանուր տեսլականի ձեւավորումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ