News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պլանավորման հետ կապված խնդիր է, ինչպես նաեւ պետական բյուջեի ռեսուրսների: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայացված նախագծի մերժմանը՝ կապված սահմանին բացառապես պայմանագրային զինծառայողներով պաշտպանություն իրականացնելու հետ։

Նա հիշեցրեց, որ նախօրեին կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

«Փորձում ենք ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ տարիքը գործող 36-ի փոխարեն դարձնելով մինչեւ 40 տարեկան, քանի որ դիմումները  շատ են»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ըստ որի ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասաց, որ այդ գաղափարը քննարկման փուլում է, իսկ ժամկետներ չի կարող նշել:

«Միայն մի նախապայման նշեմ, որը մինչ այս էլ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները, եւ սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում։

Փորձելու ենք գտնել հնարավորություններ, որ առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականացնելով մարտական խնդիրներ, այն անձնակազմը, որը սահմանափակում ունի, բայց պիտանի է զինվորական ծառայությանը, կատարեն այլ գործառույթներ,  բայց փոքր-ինչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները։

Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներով անձանց համար ավելի երկար ժամանակ սահմանվի, քան 24 ամիսն է, եւ հակառակը՝ մարտական հերթապահությունը լինի ավելի կարճ՝ 24 ամսից պակաս»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ