News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մինչեւ ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը այդ  տեղից չի տեղափոխվելու: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ խոսքը ուսումնական պրոցեսը կազմակերպելու, այնտեղ սովորողների համար կենցաղային ավելի լավ պայմաններ ստեղծելու մասին է:

Նշենք, որ օրեր առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի, իսկ շենքն օտարվի:

Հարցին, թե արդեն վարժարանի համար հարմար վայր կա՞, որ տեղափոխվի, Գաբրիել Բալայանը հարցով պատասխանեց. «Բայց արդեն որոշվել է, որ օտարվո՞ւմ է: Եթե ներդրողը կհայտնվի, ներդրողը կիրականացնի համապատասխան ներդրումը, համապատասխան պայմանները կստեղծվեն, հետո նոր կտեղափոխվի»:

Նա ընդգծեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում գոնե վերջին 2 տարիների ընթացքում բավականին մեծ ընդունելություն է լինում. «Այս տարի էլ նախնական մեր ստացած ինֆորմացիայով էլի բավական լուրջ մրցույթ եւ ընդունելություն է լինելու:  Սա սովորական ավագ դպրոց չէ, մարզական բաղադրիչ ունի: Թերբեռնվածության խնդիր բացարձակ չունենք: Այս տարի անգամ առաջարկություն եղավ մեծացնելու ընդունելության շեմը, բայց խորհուրդը որոշեց դեռ սահմանափակվի 75-ով»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ