Մրցակցության պաշտպանության մարմիններն աշխարհում բավական լայն հնարավորություններ եւ լիազորություններ ունեն։ Այս մասին մարտի 22-ին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Շաբոյանը, ստուգումների համար նրանց կառույցը ստիպված է գրավոր հայտարարություն ներկայացնել գործարարներին, ինչից հետո նրանցից կարելի է պահանջել համապատասխան փաստաթղթեր։ «Դե, այստեղ արդեն ակնհայտ է, որ գործարարը շահագրգռված չէ իրական փաստաթղթեր եւ տեղեկություններ ներկայացնելու մեջ»,- տրտնջացել է ՏՄՊՊՀ նախագահը։ Արտակ Շաբոյանը կարծում է, որ այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտային ընդլայնել ՏՄՊՊՀ լիազորությունները։