News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները մոտեցել են առտեւտրայի նավից արտեֆակտների ուսումնասիրման երկարամյա աշխատանքի եզրափակիչ փուլին:  Նավը խորտակվել է Սուն դինաստիայի իշխանության ժամանակ (մ. թ. 960-1279 թթ.) հայտնում է Xinhua գործակալությունը:

Նավը հայտնաբերվել էր 2007 թվականին Հարավչինական ծովի հատակին: Այդ ժամանակ այն բարձրացրել էին հատակից եւ տեղափոխել  Յանցզյան քաղաքի Գուանդունի ծովային մետաքսի ճանապարհի թանգարան:

Այդ ժամանակվանից հնագիտական աշխատանք է կատարվում: Այժմ հնագետները  ուսումնասիրում են վերջին մի քանի նավախցիկների բեռը: Ներկայումս մոտ 143 հազար արտեֆակտ է հայտանբերվել:

Գործողության արդյունքներով դրանց թիվը կարող է հասնել մինչեւ 160 հազարի: Նման գնահատական է  տվել  հետազոտական նախագծի ղեկավար Ցույ Յունը՝ Գուանդուն նահանգի հնագիտական ինստիտուտի փոխտնօրենը:

Գտնված արտեֆակտների թվում բազմաթիվ ճենապակյա իրեր են, ոսկյա եւ արծաթյա զարդեր, պղնձե եւ երկաթե արտեֆակտներ, հսկայական թվով պղնձե մետաղադրամներ: Գտնվել են նաեւ բամբուկից եւ փայտից լաքապատ իրեր, կենդանիների եւ բույսերի մնացորդներ: Նշենք, որ այս նավը ստացել է «Նանհայ-1» պայմանական անվանումը:

Կորպուսի պահպանված մասի երկարությունը կազմում է 22.1 մետր, լայնությունը` 9.35 մետր: Հնագետները կարծում են, որ դա Սուն դինաստիայի խոշորագույն ծովային առեւտրային նավերից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ