News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կամ կեղծ ահազանգեր են, կամ տեղին չեն։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Այդ հեռախոսազանգերը նախարարը բնութագրել է որպես «քմահաճ զանգեր»։ «Այ, մեզ զանգահարում են եւ ասում, թե, իբր, երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել երրորդ հարկից. արդյո՞ք կարող ենք գնալ եւ այն վերադարձնել երեխային։ Կամ էլ զանգում ու ասում են, որ կատուն բարձրացել է ծառը, եւ արդեն չորս օր չեն կարողանում իջեցնել։ Անգամ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել։ Մի կին զանգահարել է Փրկարարական ծառայություն եւ ասել, որ ամուսինը շատ ծանր է, օգնություն է անհրաժեշտ, որպեսզի նրան կարելի լինի մեքենա նստեցնել, քանի որ ինչ-որ տեղ պետք է գնան։ Փրկարարները գալիս են, օգնում, տղամարդուն իջեցնում մեքենայի մոտ, եւ հետո կինն ասում է, որ ժամը 18.00-ին նրանք վերադառնան, որպեսզի ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- դժգոհել է նախարարը։

Նա քաղաքացիներին կոչ է արել չզանգահարել ԱԻՆ նման խնդրանքներով եւ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալացին փորձել է դուրս գալ թռչող ուղեւորատար ինքնաթիռից
Իտալացին, որը թռչել է EasyJet ավիաընկերության Լոնդոն-Պիզա չվերթով, 9 կմ բարձրության վրա փորձել է բացել ինքնաթիռի վթարային ելքը...
Պայթյուն Լուգանսկի հանքում. կան զոհեր
«Սխիդկարբոն» հանքում պայթյուն է տեղի ունեցել...
Հարսանեկան ավտոշարասյան մեջ կրակոցներ են արձակվել. Վարորդի մոտ հայտնաբերվել է զենք եւ կաթուցիչ
Էդգար Օ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով...
Ստուգումներ «Կոշ» ՔԿՀ-ում. արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում
ՔԿՀ բնակելի գոտում իրականացված շրջայցի արդյունքում մի քանի ամառային տաղավարներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին...
Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք. Վանեցյանը՝ Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանը լքելու մասին
Անձին մեղադրանք առաջադրելուց հետո միայն հնարավոր է սահմանափակել նրա ազատ տեղաշարժը...
Քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում
Պետական սահմանը ապօրինի հատելուն հանցակցելը...