News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետեւաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:

Նման վարչարարությունն առաջացնում է հարկ վճարողների դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ հարկային պարտավորություններն անհապաղ չկատարելը հաճախ պայմանավորված է անհրաժեշտ միջոցների բացակայությամբ եւ նրանք այդ պարագայում գույք թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մտադրություն չեն ունենում: Խնդիրը կարգավորելու նպատակով  ՊԵԿ-ը 10 երկրների օրինակով ուսումնասիրել է արգելադրման գործընթացի միջազգային փորձը:

Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՊԵԿ-ը փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը` առաջարկելով հարկ վճարողներին յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում վերջիններիս կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ: Նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաեւ հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր:

Միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոններն՝ առանց գործող շեմը նվազեցնելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ