News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսլամաբադը ուզում է կարգավորել հարաբերությունները Նյու Դելիի հետ եւ ուզում է դրան երկխոսության ճանապարհով հասնել՝ հայտարարել է ՌԴ-ում Պակիստանի դեսպան Կազի Խալիլուլան՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը հիշեցրել է, ու Հնդկաստանի հետ վերջին սրման ընթացքում, երբ հարվածել էին «Պակիստանի օդային սահմանը խախտած» հնդկական ՌՕ ուժերի ինքնաթիռին, Պակիստանն այնուհետեւ ազատել էր հնդիկ օդաչուին։ «Դա խաղաղության քայլ էր»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը սրվել է փետրվարի 14-ից հետո, երբ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր ռազմական ոստիկանության շարասյան կողքին։ Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ջաիշ է Մուհամմադ» խմբավորումը, որի ղեկավար Մասուդ Ազխարը գտնվում է Պակիստանում։ Ահաբեկչության զոհ էր դարձել 45 մարդ։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրել էր ահաբեկիչներին սատարելու մեջ, Իսլամաբադը հերքել էր այդ մեղադրանքները եւ առաջարկել համատեղ հետաքննություն անցկացնել։ Միջադեպը սրել էր Նյու Դելիի եւ Իսլամաբադի առանց այն էլ լարված հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ