News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին ու նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ովքեր Սպիտակ տան պաշտոնատար անձինք են, աշխատանքային հաղորդագրությունների համար օգտագործել են ոչ պետական հավելվածներ։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատում վերահսկողության եւ կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Էլայջա Քամինգսը՝ հայտնում է The New York Times-ը։

Նրա խոսքերով, Իվանկան եւ ամուսինը կարող էին խախտել դաշնային օրենքները։ Միաժամանակ, WhatsApp-ով հաղորդագրությունների փոխանակման մասին դեռեւս անցյալ տարի պատմել էր Իվանկա Թրամփի փաստաբան Էբբի Լոուելը։ Նրա խոսքերով, օրենքը չի խախտվել, Քուշները իր անձնական էջի սքրին շոթերը ուղարկել է Սպիտակ տան փոստային ծառայության իր պաշտոնական հասցեին։

Թերթը հիշեցնում է, որ նախկինում էլ էր տեղեկատվություն տարածվել, թե Ջարեդ Քուշներն ու Իվանկա Թրամփը աշխատանքի համար օգտվել են անձնական էջերից։ Միաժամանակ, դա այն հիմնական մեղադրանքն էր, որ Թրամփը ներկայացնում էր իր մրցակից Հիլարի Քլինթոնին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ