News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Ֆիզիկական անձանց ցուցակում, որոնց դեմ սահմանափակիչ միջոցներ են գործում, ավելացվել են միջուկային զենքի ստեղծմանը մասնակցած փորձագետներ: Բացի  այդ նման ձեւակերպմամբ պատժամիջոցներ կիրառվել են նաեւ 17 իրավաբանական անձի դեմ, հաղորդում է riafan.ru-ն:

«Պատժամիջոցները կիրառվում են միջուկային զենքի ստեղծման նախորդ ջանքներին մասնակցած փորձագետների դեմ», —ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված փորձագետները մասնագետներ են, որոնք համագործակցել են Իրանի պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպության հետ (SPND):

Այս կազմակերպությունն, ըստ ԱՄՆ-ի, ոչ միայն տեխնոլոգիաներ  է մշակել միջուկային զենք ստեղծելու համար, այլեւ ձեռք է բերել դրանք  արտերկրից:

Միացյալ Նահանգների կողմից սահմանափակիչ միջոցների նոր ընդլայնումից հետո իրանական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց թիվը, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, գերազանցել են 960-ը:

Անցյալ տարվա գարնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից՝ վերադառնալով Թեհրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը:

Հոկտեմբերի սկզբին ՄԱԿ Միջազգային դատարանը աջակցել էր Թեհրանի հայցը եւ որոշել, որ հակաիրանական պատժամիջոցները պետք է մեղմացվեն: Որոշման մեջ նշվել էր սննդամթերքների եւ դեղերի առեւտրի սահմանափակումների մասին: ԱՄՆ-ն անտեսել էր ՄԱԿ-ի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ