News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բանակում նվազել է միջանձնային հարաբերություններ պարզելու հետ կապված հանցագործությունների թիվը։ Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքերով, ներկայում Հայաստանի Զինված ուժերում զինծառայողների միջեւ միջանձնային հարաբերությունների բարելավմանն ուղղված բավական լուրջ ջանքեր են նախաձեռնվում ։

«Ես բանակում ծառայել եմ 1999թ․, եւ բարքերը, որ տիրում էին բանակում այն տարիներին, համեմատության որեւէ եզր չունեն այժմյան իրավիճակի հետ»,- պարզաբանել է Բալայանը՝ հավելելով, որ իր որդին նույնպես ծառայում է բանակում, ընդ որում՝ Ղարաբաղում։

Անդրադառնալով զինվորականծառայության ընթացքում ինքնասպանությունների խնդրին՝ փոխնախարաը նշել է, թե դրանք միշտ չէ, որ պայմանավորված են մ միջանձնային հարաբերություններով։ Նա նշել է, որ դրանց պատճառ կարող են լինել նաեւ զինծառայողի ընտանիքում առկա խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ