News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 2017-ին կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների 634 դեպք էր գրանցվել, ապա 2018-ին դրանց թիվը կրկնակի աճել է եւ կազմել 1353: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սահակյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությանը բաժին է ընկնում կոռուպցիայի եւ պետական միջոցների  յուրացման դեպքերի բացահայտման 56 տոկոսը, որոնք հայտնաբերվել են Ոստիկանության տարբեր կառույցների գործողությունների արդյունքում:

«Այդ ամենի արդյունքում արձանագրվել է, որ 2018-ին տվյալ հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառվել է 5 մլրդ 700 մլն դրամի վնաս, մինչդեռ 2017-ին այդ ցուցանիշը 700 մլն-ից մի փոքր ավել էր: Եվ այդ գումարն արդեն վերականգնվել է: Ես նկատի ունեմ,  որ հունվարի 1-ի դրությամբ, պետությանը վերադարձվել է 654 մլնդ դրամ», - պարզաբանեց Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ