News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունից։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Ֆոնդի հիմնարար ներդրողներն են ԵՄ-ն, ԵՎԶԲ-ը և «Ամբեր Կապիտալը»:

Նախարարը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր թիմի հետևողական ուժեղացումը վկայում է Հայաստանում ծանրակշիռ գործունեություն ծավալելու մտադրությունների մասին: Կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է նման կազմակերպությունների բիզնես գործունեության արդյունքում»:

«Ամբեր Կապիտալի» հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը նախարարին  ներկայացրել է ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղությունները և ներդրումների ծավալները: Նշվել է, որ ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին:

Կողմերը քննարկել են ֆոնդերի և այլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից իրականացվող ներդրումների  կարևորությունը Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի տեղայնացման և հետագա տարածման տեսանկյունից:

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների առաջմղումը դրական ազդեցություն ունի տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսական ներհոսք ապահովելու և արտաքին շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև Հայաստանի կապիտալ շուկաների զարգացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ