News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր երկրներում հայ դեսպանների ծառայության որակի բարձրացմանը։ Այս մասին մարտի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում հայ դիվանագիտական նախկին կորպուսի եւ դեսպանների համակերպումը նոր իրողություններին՝ 2018թ․ ապրիլի իրադարձություններից հետո։

Ադոնցը նշել է, որ բոլոր գործընթացները «շատ լավ» են ընթանում։

«Դա ծառայություն է, եւ այսօր մեծ ուշադրության է արժանանում այդ ծառայության որակի բարձրացումը։ Ծառայության կանոններից ցանկացած շեղում անհապաղ հայտնի է դառնում, եւ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,- ընդգծել է փոխնախարարը։

Նա նշել է, որ բոլոր աշխատանքներն այդ ոլորտում իրականացվում են դիվանագիտական ծառայության օրենսդրությանը համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ