News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյդբույքան գրառմամբ խնդրել է դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս։

«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:

Հ.Գ. Շատ եմ խնդրում դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Լոռու մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 16։20-ի սահմաններում 15-ամյա Ա․ Պ․-ն իր դասընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» հնաբերդ։ Այնտեղ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել է եւ վայր ընկելով 150-200 մետր բարձրությունից՝ մահացել է։

Տպել