News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Նրա խոսքերով, ներկա պահին ԱՄՆ պաշտոնատար անձինք զբաղված են այդ փաստաթղթի պատրաստմամբ։ Ակնկալվում է, որ Թրամփն այն կստորագրի Վաշինգտոն Նեթանյահուի այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ 1967թ․ վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել եւ օկուպացրել էր Գոլանի բարձունքները, իսկ 1981թ․ միակողմանի այն անեքսիայի էր ենթարկել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել