News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սիրիայի տարածքը լիովին ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից։ Այս մասին Սանդերսը հայտարարել է Ֆլորիդայի ճանապարհին՝ ինքնաթիռում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նա հայտնել է, որ Պենտագենի ղեկավարի ժ/պ Շանահանը ինքնաթիռում է եւ տեղեկատվությունը տրամադրել է նախագահին»,- հայտնում է լրատվամիջոցը։

Փետրվարի վերջին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» «խալիֆաթը» լիակատար ոչնչացվել է, սակայն դրանից հետո կոալիցիան 180 հարված է հասցրել երկրին։

Թրամփը հայտարարում էր, որ մտադիր է ամերիկյան զորքերը հանել Սիրիայից՝ թողնելով ոչ մեծ զորախումբ։ Հայտնում են, որ ամերիկյան զինծառայողները, որպես խաղաղարարներ, կտեղակայվեն Սիրիայի հյուսիս-արեւելքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիայում հետազոտական կենտրոնի վրա հարձակման ժամանակ ոչնչացրել են ահաբեկիչներին
Ըստ նրա տվյալների՝ չորս ահաբեկիչ է ոչնչացվել կենտրոնի վարչական համալիր ներխուժելու փորձի ժամանակ…
Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար
Բաղդադի քրեական դատարանը մեղավոր է ճանաչել նրանց ԻՊ-ին միանալու եւ անմեղ քաղաքացիների դեմ հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ…
Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը
Daily Mail-ը հաղորդում է, որ զոհերի թվում կան Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի քաղաքացիներ…
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ․․․
Շրի Լանկայում պայթյունների առնչությամբ ձերբակալվել է 7 մարդ
Մինչդեռ 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 190-ի…
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն․․․