News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը չի փոխել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հայտնել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը որոշակիորեն արտացոլված է ՄԱԿ ԱԽ բանաձեւում եւ Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձեւում՝ Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել»,- ասել է նա։

Նախօրեին Դոնալդ Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգների համար եկել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու ժամանակը, ինչը «ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»։

Հիշեցնենք, որ 1967թ․ Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել եւ օկուպացրել էր Գոլանի բարձունքները, իսկ 1981թ․ միակողմանի այն անեքսիայի էր ենթարկել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 23-ը ՄԱԿ-ի պետական ծառայության օրն է
2003 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց 57/277 բանաձեւը ...
Խաշոգջիի մահվանը սաուդցի արքայազնի մասնակցության ապացույցներ կան. ՄԱԿ
Խաշոգջիի սպանության մեջ մեղավորների որոնումը չպետք է սահմանափակվի նրանց հայտնաբերմամբ, «ովքեր բռնել են լիցքավորված ատրճանակը»…
Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցանկում է. ՄԱԿ զեկույց
Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների շարքում է...
ՄԱԿ-ը հունիսի 20-ին կհրապարակի Ջամալ Խաշոգջիի սպանության մասին զեկույցը
Կալլամարդը հայտարարել է, որ ապացույցները ցույց են տալիս կոշտ հանցագործությունը, որը ծրագրվել է սաուդցի պաշտոնական անձանց կողմից...
Անտոնիո Գուտերիշն անհանգստացած է Պարսից ծոցի իրավիճակով
Նա կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում ենթադրյալ հարաձակումները...
Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ…