News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաեւ Սուրեն Քրմոյանը։ Այս պաշտոնանկությունները կանխատեսել էր «Հրապարակը», ըստ օրաթերթի՝ այս երկու փոխնախարարները չէին կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, եւ Փաշինյանը որոշել էր ազատվել անհնազանդներից։

Ազգային ժողովում բունտ են անում մաքրուհիները, նրանք բողոքում են, որ  իրենց աշխատավարձը 67 հազարից  իջել է 40 հազարի, քանի որ աշխատում են շաբաթական հինգ օր՝ առավոտյան 7-ից 10-ը։

Խորհրդարանում 60 մարքուհի է աշխատում, բոլորն էլ պատրաստվում են ապրիլի 1-ից դուրս գալ աշխատանքից։ 

Խորհրդարանի աշխատակազմը չի պատրաստվում զիջել, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց՝ 60 մաքրուհու կարիք չունեն, իսկ կրճատվող աշխատավարձը մաքրուհիները կկարողանան լրացնել այլ աշխատանքով, որ կառաջարկի մաքրությունն ապահովող կազմակերպությունը։

«Իմ քայլի» պատգամավորի հարցից սկանդալ է հասունանում։  Խորհրդարանի արածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում Գայանե Աբրահամյանը մտահոգվեց, թե արդյոք հանրապետականի համար աշխատած մամուլի խոսնակը ազնվորեն կաշխատի նոր իրավիճակում։ Հարցն ուղղված էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին։

Շուտով այս զրույցին արձագանքեց ՀՀԿ փոխանախագահը։ Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցուցակը՝ վերնագրելով «ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի»։ Վերջում էլ նշել է՝ «չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»։

Այս շաբաթ Փաշինյանը իր 4 ու կես ժամանոց ասուլիսում դժգոհել էր իրավապահների աշխատանքից։ Լրագրողներն այս դժգոհությունը այսօր հիշեցրին ԱԱԾ տնօրենին, պարզվեց նա էլ է դժգոհ իրավապահների աշխատանքից, եւ հնչեղ բացահայտումներ են սպասվում։

Շարմազանովը եւս այսօր կանխատեսեց նոր բռնոցիներ, ձերբակալություններ, բայց ըստ նրա՝ Փաշինյանը տեսարաններ է սարքելու, քանի որ այն, ինչ խոստացել էր, հաց ու հրաշքներ, չկան։  Նույն ասուլիսից Շարմազանովը հիշեց նաեւ Փաշինյանի պնդումը, թե նոր իշխանության մեջ որեւէ գործիչ չի ձախողվել։ 

Լոռիում էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. 15-ամյա տղան լուսանկարվելիս ընկել է անդունդը եւ մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր։ Տղան Ստեփանավան քաղաքից էր, 10-րդ դասարանի աշակերտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա դասընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռիբերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» հնաբերդ։ Այնտեղ  ցանկացել է լուսանկարվել, բայց սայթաքել ու վայր է ընկել մոտ 200 մետր բարձրությունից։

Թրամփի թվիթերյան գրառումը աշխարհը խառնել է իրար․ «52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի իրավունքները, որոնք խիստ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա։ Գոլանի բարձունքները պատկանել են Սիրային, տարածքի մեծ մասը 1967-ին զավթել է Իսրայելը: Թրամփի գրառմանը արձագանքել են Եվրամիությունը, նաեւ մի շարք երկրներ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Սիրիան։ Բոլորը դեմ են Թրամփի մտադրությանը։

Դոլարի փոխարժեքը նվազել է, այսօր կազմել է 485 դրամ։ Եվրոն 549 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 636, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 58 դրամ:

Շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց արդեն կիրակի կանխատեսվում են տեղումներ՝ ձյուն եւ անձրե։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +11+13։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ