News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է հետ կանչել ԿԺԴՀ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ լրացուցիչ խոշորամասշտաբ պատժամիջոցներ կավելացնի նրանց, որոնք արդեն սահմանված են Հյուսիսային Կորեայի հանդեպ։ Ես այսօր կարգադրել եմ հետ կանչել այդ լրացուցիչ պատժամիջոցները»,- գրել է Թրամփը՝ չմեկնաբանելով իր որոշումը։

Նա նաեւ չի ասել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԿԺԴՀ-ի դեմ որեւէ նոր պատժամիջոցների մասին չի հայտարարել։ Նախօրեին նախարարությունը հայտնել էր չինական եւս երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել