News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ