News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծորւն Հովհաննիսյանը։ Նրա գրառման մեջ նաեւ ասված է․

«Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը մտահոգություն էր հնչել, որ կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն «Սթրեյթ գրուպը» մեկ տարի է՝ փորձում է Հայաստանում զրահամեքենաների  արտադրություն կազմակերպել, բայց ոմանք արգելքներ են հարուցում:

Տպել
Ամենաշատ