News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի » նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այս պես ասած, վերապահումներ ունեն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար բավականին լարված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերությունները: 

Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատկացվեց եվրաինտեգրացիայի հանձնաժողովին, եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլեւս չունի, այդուհանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպական օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ, Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին, չնայած Գերմանիայում օրակարգի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին: 

Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել , այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ