News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դուբայի Բուրջ-Խալիֆի երկնաքերի վրա հայտնվել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Ադերնի լուսանկարը ի նշան շնորհակալության Քրայսթչերչի մզկիթներում ողբերգությունից հետո մուսուլմաններին աջակցելու համար:

Լուսանկարն՝ իր մեկնաբանություններով Twitter-ում է տեղադրել Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի էմիր Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումը:

«Այսօր Նոր Զելանդիան լռություն է հայտարարել ի հիշատակ մզկիթների վրա հարձակման զոհերի: Շնորհակալություն, վարչապետ @jacindaardern եւ Նոր Զելանդիա, ձեր անկեղծ սրտակցության եւ աջակցության համար, որն արժանացել է 1,5 մլրդ մուսուլմանների հարգանքին ահաբեկչական հարձակումներից հետո, որը ցնցել էր ամբողջ աշխարհի մուսուլմանական հանրությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, եւս 50-ը՝ տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ