News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ պատգեւատրումներ չեն լինելու:

Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգեւավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգեւավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրաստվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ:

Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգեւավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգեւատրում մարտին չեն տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ