News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ հրապարակված փաստաթղթի, Մհեր Անանյանը 2018թ. հարկային տարում ձեռք է բերել 27 799 200 արժողությամբ բնակարան: Նա հայտարարագրել է նաեւ «LEXUS ES 350» մակնիշի ավտոմեքենա, որը եւս ձեռք է բերվել նշված հարկային տարում: Մեքենայի արժեքը 17 800 ԱՄՆ դոլար է:

Մ. Անանյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 58 000 ԱՄՆ դոլար, 1 700 000 ՀՀ դրամ եւ 8000 եվրո: Հարկային տարվա վերջում նշված 58 000 ԱՄՆ դոլարը դարձել է 23 300 ԱՄՆ դոլար, 1 700 000 ՀՀ դրամը՝ 2 400 000 ՀՀ դրամ, իսկ 8000 եվրոն հարկային տարվա վերջում արդեն առկա չէ:

2018թ. նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 20 286 224 ՀՀ դրամ, որից 4 987 954 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է շուրջ 298 270 ՀՀ դրամ եկամտի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ