News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էվերեստ լեռան հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ, հայտնում է BBC News-ը: 

Պարբերականը նշում է, որ գլոբալ տաքացումը փոքր-ինչ բացահայտում է լեռան սարսափելի գաղտնիքները:

«Գլոբալ տաքացման պատճառով սառույցն ավելի արագ է հալչում եւ դրանց տակ ծածկված զոհվածների մարմինները սկսում են հայտնաբերվել»,- ասել է Նեպալի Ալպինիստական ասոցիացիայի նախկին նախագահ Անգ Թշերինգ Շերպան:

Պարբերականը նշում է, որ տեղական իշխանությունները վերջին տարիներին հայտնաբերել են մոտ 10 զոհված ալպինիստների մարմիններ:

Հաղորդվում է, որ լեռան գերեվարությունից մարմինների դուրսբերումը կապված է մեծ ռիսկերի հետ, քանի որ շատերին ստիպված են իջեցնել լեռնագագաթից՝ 8850 մետր բարձրությունից:

Էվերեստը խլել է շուրջ 300 ալպինիստների կյանքը՝ սկսած 1921 թվականին լեռնագագաթը նվաճելու առաջին փորձից: Ալպինիստների երկու երրորդն իր գերեզմանը գտել է աշխարհի ամենաբարձր լեռան սառույցների տակ:

1953 թվականին սըր Էդմունդ Հիլարին եւ Թենզինգ Նորգեյը առաջին ալպինիստներն էին, որ հասել են մինչեւ Էվերեստի գագաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ