News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետաձգվեց, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել եւ սկսեց աղբը հավաքել: Նրան միացան նաև մյուս պաշտոնյաները (ֆոտոռեպորտաժ):

«Ամեն ինչը պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անել»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ հիմնարկեքի արարողություն չի՞ լինի, Փաշինյանը նշեց, որ շինարարությունն այսպես թե այնպես շարունակվում է, անկախ նրանից՝ այսօր հիմնարկեքի արարողություն կլինի, թե ոչ:

Իսկ հարցին, թե «պարկուճը» դնելու և մեկնարկն ազդարարելու արարողություն չի լինի,  վարչապետն ասաց. «Կմաքրենք, հետո կորոշենք՝ կանենք, թե չենք անի: Ես պլանավորում էի, որ այստեղից պետք է որևէ գյուղ գնայի, այնտեղ շաբաթօրյակի մասնակցեի, բայց երևում է, որ միջոցառումներից առաջ պետք է մաքրենք նոր անենք»,-ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ